երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչներին

Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչներին:

Վերջիններս մարդկային ռեսուրսների կարողությունների ուժեղացման մի շարք առաջարկներ են ներկայացրել, հատկապես համաճարակաբանության, ինֆեկցիոն հիվանդությունների արձագանքման և կառավարման ուղղություններով: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամիկրոբային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում:

Լենա Նանուշյանը նշել է, որ համակարգում իրականացվող բարեփոխումները (բուժաշխատողների հավաստագրում, լիցենազավորման գործընթաց, էլեկտրոնային առողջապահություն) փոխկապակցած են, ուստի առաջարկվող համագործակցությունը կարող է նպաստել դրանց իրագործմանը:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ քննարկվել է նաև դասընթացների կազմակերպման հնարավորությունները, այդ թվում` տվյալների վերլուծության, վիզուալիզացիայի թեմաներով:

Այցի շրջանակներում եղել են նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, մասնագետների հետ քննարկել են հակամանրէային կայունությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: