երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարության որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոցներ փոխանցվել են ՆԳՆ-ին, ՊՆ-ին և ԱԱԾ-ին

Կառավարության որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոցներ փոխանցվել են ՆԳՆ-ին, ՊՆ-ին և ԱԱԾ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում գույք փոխանցելու մասին որոշում կայացրեց:

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստան» համահայկական  հիմնադրամի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված թվով 22 տրանսպորտային միջոցների օրենքով սահմանված կարգով ՀՀ ՆԳՆ-ին, ՊՆ-ին եւ ԱԱԾ-ին անհատույց փոխանցելու և այդ պետական մարմիններին ամրացնելու անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունման պարագայում Հայաստան ներմուծված գույքը կփոխանցվի և կամրացվի Հայաստանի ՆԳՆ-ին, ՊՆ-ին եւ ԱԱԾ-ին՝ ծառայողական պարտականությունների իրականացման նպատակով:

  • Կիսվել: