երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելի կառավարությունը այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխան հարված հասցնելու հետ կապված

Իսրայելի կառավարությունը այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխան հարված հասցնելու հետ կապված

Իսրայելի կառավարությունը կիրակի որոշում կկայացնի Իրանին պատասխան հարված հասցնելու հետ կապված. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ: 

CNN-ի հաղորդմամբ՝ իսրայելցի պաշտոնյան ասել է, որ Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը, բայց այդ պատասխանի շրջանակը դեռ պետք է որոշվի։  Վերջինիս խոսքով՝ Իսրայելը դեռ պետք է որոշի՝ արդյոք ամբողջ ո՞ւժը կկիրառի, թե՞ ավելի չափված բան կանի:

Սպասվում է, որ տարբերակները մանրամասն կքննարկվեն Իսրայելի ռազմական կաբինետի կիրակի կայանալիք հանդիպման ժամանակ, հավելել է պաշտոնյան։

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

  • Կիսվել: