երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հյուսիս-Հարավ մայրուղու առանձին հատվածներում աշխատանքների տեմպն ու որակը գոհացնող է․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-Հարավ մայրուղու առանձին հատվածներում աշխատանքների տեմպն ու որակը գոհացնող է․ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզում կատարած շրջայցի ընթացքում այցելեց Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներ, որտեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ 

Ինչպես հաղորդում է «Ամենպրես»-ը, անդարադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ Աշտարակից Թալին հատվածների առթիվ նախկինում եղել են խնդիրներ ու բարդություններ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել էին, հարուցվել էին քրեական գործեր։ Կառավարությունը կաբինետային և իրավական մեծ վեճեր ունեցավ, մինչև խնդիրները կարգավորվեցին և հնարավոր դարձավ նոր մրցույթների հայտարարումը։ 

«Այդ փուլն անցնելուց հետո այժմ Ագարակը շրջանցող 8 կմ երկարությամբ հատվածում, ինչպես նաև 34 կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածում իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնց տեմպն ու որակը գոհացնող է։ Առաջին հատվածում ունենք ժամանակից մի փոքր շեղում, բայց դա ընթացքում կկարգավորվի, իսկ երկրորդ հատվածում աշխատանքներն իրականացվում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ունենք հատվածներ, որտեղ նույնիսկ ընդհանուր աշխատանքները որոշակի առաջանցիկ տեմպով են ընթանում։ Որախալի է, որ երկու հատվածներում էլ հիմնականում աշխատում են հայկական ընկերություններ և հայ մասնագետներ, թեև կան նաև այլ երկրներից ժամանած ենթակապալառուներ։ Վերջին տարիներին ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքը ճանապարհաշինության ոլորտում, ինչպես նաև մեծ ուշադրությունն ու զգալի ներդրումները նպաստել են նրան, որ հայաստանյան շինարարներն արդեն ի զորու են նման ծավալի ու որակի աշխատանք կատարել՝ կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ»,- ասաց Սանոսյանը։

  • Կիսվել: