հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում

Ապրիլի 19-ին, ժամը 16։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող հարևան երկու տան տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։14-ին։ Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 160 քմ) և մյուս տան տանիքի (134 քմ) մոտ 70 քմ հատվածը:

  • Կիսվել: