չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հոգեբանական պատրաստականության բարելավման և հմտությունների ձևավորման միջոցով բարձրացվում է ահազանգերի սպասարկման արդյունավետությունը

Հոգեբանական պատրաստականության բարելավման և հմտությունների ձևավորման միջոցով բարձրացվում է ահազանգերի սպասարկման արդյունավետությունը

Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրման» և «Զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկություններ» թեմայով սեմինար-քննարկումներ:
Ներգրավված էին Փրկարար ծառայության ՃԿԱԿ «911» ահազանգման կենտրոնի ծառայողներ և Ոստիկանության ՕԿԿ զանգերի կենտրոնի աշխատակիցներ։

Սեմինար-քննարկումներին առցանց ձևաչափով մասնակցում էին նաև Փրկարար ծառայության մարզային փրկարարական ահազանգման կենտրոնների օպերատորները։

Միջոցառման նպատակն էր՝

– անդրադառնալ զանգերի սպասարկման ընթացքում հանդիպող խնդիրներին,

– ձևավորել հոգեբանական հմտություններ,

– բարձրացնել ահազանգերի սպասարկման արդյունավետությունը։

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն անդրադարձան ահազանգերի սպասարկման ընթացքում հանդիպող խնդիրներին, դերախաղի միջոցով քննարկեցին դրանց առանձնահատկությունները՝ տալով նմանատիպ իրավիճակներին հնարավոր հոգեբանական մոտեցումներ և լուծումներ։

Սպասարկված տարաբնույթ ահազանգերի քննարկումներն ու տեսանյութերի դիտումներն ուղեկցվեցին ահազանգերի սպասարկման ընթացքում թույլ տրվող հնարավոր բացթողումների վերհանումով, ճանաչողական գործընթացների, ճկուն մտածելակերպի և արագաշարժության զարգացումով, որոնք ուղղված էին ահազանգերի սպասարկման արդյունավետության մակարդակի բարձրացմանը։

Հանդիպումների ընթացքում օպերատորները ծանոթացան հոգեբանական աջակցության բաժնի գործառույթներին, օգտվեցին ռելաքսացիոն սարքավորումներից, ինչպես նաև հոգեֆիզիոլոգ-դիագնոստիկ սարքավորման միջոցով անցան հոգեբանական հետազոտություն։

 

 

  • Կիսվել: