հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարշավայում անհայտ անձինք սինագոգի հրկիզման փորձ են արել

Վարշավայում անհայտ անձինք սինագոգի հրկիզման փորձ են արել

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգը, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հղում անելով Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ 

Նախարարն իր թվիթերյան էջում գրել է. «Ռաբբի Շուդրիխը գրում է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկների սինագոգը, փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»:

Ըստ լեհական լրատվամիջոցների՝ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությանը, և արդեն հետաքննություն է սկսվել։

 

  • Կիսվել: