հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
 

  • Կիսվել: