չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նախաձեռնվել է քրվարույթ

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նախաձեռնվել է քրվարույթ

Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 13 շենքի բակում՝ կիսակառույց շինության տարածքում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օեպրատիվ խումբը՝ բաժնի պետ Երվաանդ Նիկոյանի, բաժնի պետի օպեատիվ գծով տեղակալ Միքայել Գարանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 71-ամյա Կարապետ Հ.-ի դին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: