երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ՆԳՆ-ն դեռևս մտադիր չէ պայքարել ճանապարհներին լուսարձակների շլացնող լույսի դեմ

ՀՀ ՆԳՆ-ն դեռևս մտադիր չէ պայքարել ճանապարհներին լուսարձակների շլացնող լույսի դեմ

ՀՀ ՆԳՆ–ն առայժմ չի պատրաստվում պայքարել ճանապարհներին մեքենաների լուսարձակների շլացնող լույսի դեմ։
 
Հաշվի առնելով մարդկանց աճող դժգոհությունը լուսարձակների հզորությունից, որոնք հաճախ կուրացնում են հանդիպակաց վարող վարորդներին, ինչպես նաև լուսարձակների հզորության նկատմամբ վերահսկողության բացակայությունից, Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ պատասխանատվություն են կրում խախտողները դրա համար, և արդյոք ոստիկանությունը նախատեսո՞ւմ է խստացնել կամ ուժեղացնել վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։
 
ՆԳՆ–ից պարզաբանել են, որ օրենսդրության համաձայն՝ տրանսպորտային միջոցի արտաքին լույսի աղբյուրների կանոնների և ստանդարտների (թվի, գույնի, տեսակի, գտնվելու վայրի և աշխատանքի ռեժիմի) խախտման դեպքում վարորդներին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով (ընդամենը 3 հազար դրամ):
ՆԳ նախարարությունը չի նշել, թե արդյոք կլինի՞ վերահսկողության խստացում կամ ուժեղացում:
Հարցին, թե կա՞ արդյոք ՃՏՊ-ների վիճակագրություն, որոնց պատճառը հանդիպակաց վարող մեքենայի վարորդի կուրացումն է եղել, ՆԳՆ-ից հայտնել են, որ նման վիճակագրություն չեն վարում:

  • Կիսվել: