երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համայնքապետարանը կմատուցի ծառայություններ, որպեսզի քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն գնալու կարիք չունենան. Սանոսյան

Համայնքապետարանը կմատուցի ծառայություններ, որպեսզի քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն գնալու կարիք չունենան. Սանոսյան

Այսօր կառավարության չզեկուցվող հարցով ևս մեկ որոշում կայացրինք, ինչը համայնքների և բնակիչների համար, կարծում եմ, կարևոր է: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել. մասնավորապես, պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքնային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: