երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Համաքաղաքային շաբաթօրյակ՝ Գյումրիում

Համաքաղաքային շաբաթօրյակ՝ Գյումրիում

Ապրիլի 13-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Գյումրիի ամբողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:

Համայնքապետարանի աշխատակազմը՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի ղեկավարությամբ 4 առանձին խմբերով մաքրման աշխատանքներ է իրականացրել համապատասխանաբար 2-րդ գերեզմանատան տարածքում, «Մուշ 2», «Անի» և «Բուլվարային» թաղամասերում:

 

Շաբաթօրյակի շրջանակներում դուրս է բերվել 20 միավոր տեխնիկա:

  • Կիսվել: