չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 8-14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Այս մասի տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, զինամթերքի հայտնաբերման՝ 3, քարաթափման՝ 7, դժբախտ պատահարի, դարափուլի, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 1-ական, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, երկրաշարժի՝ 2-ական, օձի նկատման՝ 9, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 191, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 63 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 27 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 59 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: