շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գիտնականները ներկայացրել են 20 տարվա նստակյաց աշխատանքի սարսափելի հետևանքները

Գիտնականները ներկայացրել են 20 տարվա նստակյաց աշխատանքի սարսափելի հետևանքները

Բրիտանացի հետազոտողները որոշել են ցույց տալ, թե ինչո՛վ է վտանգավոր նստակյաց աշխատանքը, և ստեղծել են 20 տարի գրասենյակում աշխատած կնոջ մոդել: Նախագծի արդյունքների մասին նրանք պատմել են YouTube-ով, տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով Huffpost-ին:

Նշվում է, որ մարդկային վարքի և աշխատանքի վերահսկման մասնագետները հարցում են անցկացրել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բևրիտանիայի ավելի քան 3 հազար գրասենյակային աշխատողների շրջանում՝ պարզելու համար, թե նրանք ամենից շատ ինչ հիվանդություններով են տառապում:

Ամենաշատ հանդիպող հիվանդությունների թվում են մեջքի և աչքերի ցավը, նչպես նաև գլխացավը: Նկատվել է նաև քաշի ավելացում:

Ստացված տվյալներով գիտնականները մոմից ստեղծել են Էմմա անունով մի կերպար, որի օրինակով ցույց են տվել, թե ինչ կլինի մարդու օրգանիզմի հետ՝ 20 տարի գրասենյակային աշխատանքից հետո:

  • Կիսվել: