կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Մեգամոլ»-ում անծանոթը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ ու երեխայի հետ «ֆուդկորտի» հատվածում գտնվող տղամարդուն

«Մեգամոլ»-ում անծանոթը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ ու երեխայի հետ «ֆուդկորտի» հատվածում գտնվող տղամարդուն

Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտի» հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի»,– գրում է կայքը։

Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ` պարզելու վիրավորի, ինչպես նաև հանցագործության մեջ կասծվավող անձի ինքնությունը և հայտնաբերելու հանցագործության գործիք առարկան։

  • Կիսվել: