շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

Մայիսի 4-ին ավարտվել է Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ Խաղը ավարտվել է տանտերերի՝ 4։2 հաշվով։

Հաղթանակից հետո «Ժիրոնան» բարձրացել է իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր և շրջանցել է «Բարսելոնային», որը 73 միավորով նահանջել է երրորդ տեղ։

Այսպիսով, «Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում։

  • Կիսվել: