շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ ուղղափառ Զատիկը նշել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում

Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ ուղղափառ Զատիկը նշել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում

Մի քանի հազար մարդ, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում մասնակցել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերին, շաբաթ երեկոյան հավաքվել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Զատիկը միասին նշելու համար, հայտնում է NewsGeorgia-ն։

Պողոտան փակվել է։ Խորհրդարանի դիմացի Կաշվետիի տաճարի բակում տոնական պատարագ է մատուցվել։ Բակը լցված է եղել ձեռքներին Վրաստանի ու Եվրամիության դրոշներ ու մոմեր պահող մարդկանցով։

Ցուցարարները հատուկ պատրաստվել էին ակցիային՝ զատկական խմորեղեն էին թխել, ձու ներկել և մոմեր գնել, որոնք ավելի ուշ բաժանել են Ռուսթավելիում հավաքվածներին։

  • Կիսվել: