կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել. Բագրատ Սրբազան

Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել. Բագրատ Սրբազան

Այսօր լրագրողների խնդրանքով Բագրատ Սրբազանը պատասխանեց, թե ինչ է հաջորդել իր կողմից ԱԱԾ-ին ու Դատախազությանը հանցագործության մասի հաղորդում ներկայացնելուն։

Ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ ոչ մի գործողություն չի արվել, զրպարտողները պատասխանատվության չեն կանչվել։

«Պետք է իրենց դատի տալ, որ անգործությամբ են զբաղված․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության չկանչեցին։

«Ես հենց հիմա պաշտոնապես ասում եմ։ Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք՝ զրպարտության համար»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը լրատվամիջոցներին խնդրեց իր խոսքը տարածել՝ հավելելով նաև, որ պատրաստ է հանդիպման։

«Ես ուրիշ միջոց չունեմ հասնելու, եթե իրենք կուզեն հանդիպել, շատ սիրով, թող գան, հանդիպեն։ Եթե չեն ուզում, ես այս ճանապարհով ասում եմ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ իր հասցեին զրպարտանք հնչելու վերաբերյալ:

  • Կիսվել: