հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել է

Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 19-ին, մավան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, «CPC» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 61-ամյա Եղիսապետ Տ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին , ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը արտաքին լուսավորության բացակայությունն է եղել։

  • Կիսվել: