Երեւանի 7 վարչական շրջաններում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը
Երեւան քաղաքի 7 վարչական շրջաններում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը։
Խմբակների վերապատրաստված մասնագետներն ամբողջ տարվա ընթացքում` նշված վայրերում, շաբաթական 2 անգամ կվարեն ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար:
Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, կլինեն միավորված խմբակներ, եւ առողջ ապրելակերպի վերապատրաստված մասնագետ-փորձագետները կանցկացնեն առողջ ապրելակերպի հիմնական դասընթացները։
Խմբակներին այցելության շրջանակներում կլինի նաեւ հատուկ անակնկալ՝ սոցիալիզացիայի բաղադրիչ. մասնակիցները խմբակի հաճախմանը զուգահեռ պարբերաբար այցելություն կունենան թատրոններ:
Կկազմակերպվեն նաեւ միջսերնդային համագործակցության ժամեր, դպրոցահասակ երեխանները կայցելեն խմբակներ, կունենան յուրահատուկ հաղորդակցության ժամեր։
Առողջ եւ ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակումներ չի ճանաչում։