կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևան-Մեղրի ճանապարհին  «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Արփա գետում․ կա տուժած

Երևան-Մեղրի ճանապարհին «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Արփա գետում․ կա տուժած

Մարտի 20-ին, ժամը 21։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 15 մ) և հայտնվել Արփա գետում․ ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

  • Կիսվել: