հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էլոյանը պաշտոնի չարաշահման միջոցով է պատվերներ ստացել. Սարհատ Պետրոսյան

Էլոյանը պաշտոնի չարաշահման միջոցով է պատվերներ ստացել. Սարհատ Պետրոսյան

«Այդ պետական պաշտոնյան մինչեւ պետական պաշտոնյա լինելը Հայստանում որեւէ գործունեություն չի ունեցել, նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը»,-Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանի մասին ասաց Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Նա նշեց, որ Էլոյանն այսօր ՀՀ խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատեր է եւ համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, եւ իրեն պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում: Պետրոսյանը վստահ է, որ Ավետիք Էլոյանն այդ թույլտվությունն ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։

«Ավետիք Էլոյանը, մինչեւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը, Հայաստանում չի ունեցել նախագծային գործունեության որեւէ առիթ։ Ինքը ստացել է այս պատվերը եւ բազմաթիվ այլ պատվերներ՝ պաշտոնի չարաշահման շնորհիվ, եւ դրա մասին տեղյակ են բոլորը»,-նշեց Պետրոսյանը։

Ս. Պետրոսյանն անդրադարձավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանն այն մասին, թե գուցե ինքը քաղաքաշինության կոմիտեն չի ղեկավարել և չի տիրապետում ոլորտին: Պետրոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ ես ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում։ Իմ ողջ գործունեության ընթացքում հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի փորձագետ։ Ավինյանից եւս 2–3 տարի կպահանջվի, որպեսզի քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ ունի ճարտարապետի կրթություն ստացած անձը»:

 

  • Կիսվել: