կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան

Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան

Բաղրամյան համայնք կատարած այցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելեց իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

՛՛Այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ գործարանի արտադրական հզորությանը և ծավալին:
Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։
Տարիներ շարունակ չշահագործվող գործարանի շինարարությունը սկսվել էր դեռևս 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։

Ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա ձուլակտոր, գործարանն այս պահին ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից:

Նախատեսվում է այս տարվա ընթացքում սկսել ամրանների և մետաղալարերի արտադրությունը:
Գործարանի հզորությունը տարեկան կազմելու է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:

Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 400-ի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: