երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դաշտավանում հրդեհ է բռնկվել

Դաշտավանում հրդեհ է բռնկվել

Մարտի 1-ին, ժամը 15:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի Մատուռի փողոցի տներից մեկում և անասնագոմում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։09-ին։ Մատուռի փողոցի տան բակում այրվել են անասնագոմ-խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (45 քմ), խորդանոցը՝ մասամբ (10 քմ) և անվադողեր (15 հատ)։

  • Կիսվել: