հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չգիտե՞ք, որ կեղծ խաղող են մթերել. Փաշինյան

Չգիտե՞ք, որ կեղծ խաղող են մթերել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում, այո, վիճակագրորեն ունենք անկում:

«Բայց պետք է հասկանանք, թե որքանով այն կապ ունի նախկինում արձանագրված օրինակ կեղծ մթերումների, կեղծ արտահանումների հետ: Դուք չգիտե՞ք դրա մասին, որ կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն հայկական կոնյակ: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ են բերել հայկականի տակ ձեւակերպել են: Փակել ենք այդ ճանապարհը եւ ճիշտ ենք արել, որովհետեւ ներսի տնտեսությունն սկսել է աշխատել»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա գյուղոլորտում կա արտահանման աճ։ Մասնավորապես, պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական արտադրանքի աճը՝ 15,2 տոկոս, վարունգի արտահանման աճել է 409 տոկոսով:

Նրա խոսքով՝ սրանք առողջացման պրոցեսներ են։

  • Կիսվել: