երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ցեղասպանության 109-րդ տարելիցին տարբեր երկրներում նախատեսվում են ցույցեր Թուրքիայի դեսպանատան դիմաց

Ցեղասպանության 109-րդ տարելիցին տարբեր երկրներում նախատեսվում են ցույցեր Թուրքիայի դեսպանատան դիմաց

Մոտենում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 109-րդ տարելիցը։ Վրաստանում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ խաղաղ ցույցը Թուրքիայի դեսպանատան դիմաց, որը 2005թ.-ից հիմք է դրվել։ Այդ մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքից

«Ելնելով այն հանգամանքից, որ մեր քաղաքացիները հաճախ դժգոհություն են հայտնում նախատեսվող միջոցառումների մասին հնարավորինս տեղեկացված չլինելու, ինչպես նաև այս կամ այն միջոցառման տեխնիկական հարցերում չներգրավվելու կապակցությամբ՝ հաշվի առնելով այս ամենը, կոչ ենք անում մեր քաղաքացիներին ներառյալ ապրիլի 7-ը գալ մեր գրասենյակ (հասցե՝ Ածկուրի փող. 9 (4ա)), կամ նամակի տեսքով ուղարկել առաջարկությունները, ինչը մենք անպայման կքննարկենք, որից հետո կհրապարակենք ապրիլին կայանալիք միջոցառումների ծրագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: