երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավտովթար Լոռու մարզում. «ՎԱԶ 2121»-ը վերանորոգվող ճանապարհին գլխիվայր հայտնվել է փոսում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Լոռու մարզում. «ՎԱԶ 2121»-ը վերանորոգվող ճանապարհին գլխիվայր հայտնվել է փոսում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր հայտնվել ճանապարհաշինարարների կողմից փորված փոսում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ և 3-րդ դասակների պարեկներ Հեղինե Լոբյանը, Վարդան Համբարյանը, ավագ պարեկ Միքայել Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արման Սուքիասյանը:

Տարածքը սահմանազատել են պարեկ Հեղինե Լոբյան ու կրտսեր պարեկ Վարդան Համբարյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի ամսին ոստիկանության Լոռու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վաորրդի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ամուսիններ են:

  • Կիսվել: