հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. «Toyota»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց

Ավտովթար Երևանում. «Toyota»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հրաչիկ Խաչատուրյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արամ Ազատյանն ու կրտսեր պարեկ Տարոն Ստեփանյանը:

Տեղում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ինքը փորձել է խույս տալ, որպեսզի չբախվի «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, ինչի պատճառով էլ կորցրել է մեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը:  

Տեղում էր նաև «Mitsubishi»-ի վարորդը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Սամվել Սիմոնյանն է:

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: