ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աստրախանում տանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 81-ամյա հայ կին

Աստրախանում տանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 81-ամյա հայ կին

Ռուսաստանի Աստրախան քաղաքում իր սեփական տանն օրեր առաջ բռնկված հրդեհի հետևանքով 81-ամյա հայ կին է մահացել, տեղեկացնում է province.ru-ն:

Նշվում է, որ կատարվածի առնչությամբ ստուգումներ են իրականացվում: Հրդեհի պատճառները դեռևս պարզվում են: Քննիչի խոսքով՝ հրդեհի բռնկման պահին կինն արդեն քնած է եղել և, հավանաբար, արթնացել է ծխի հոտից:

Քննիչն ասել է. «Օգնություն կանչել չի հասցրել: Տարեց կինը վատ էր քայլում և գրեթե չէր տեսնում: Նա մահացել է ածխաթթու գազով թունավորումից: Նրա այրված մարմինը հայտնաբերել են մահճակալի մոտ՝ գետնին ընկած»:

Հայուհու՝ Արտավազդ անունով հարևանը տեղի լրատվամիջոցներին պատմել է, որ տատիկը միայնակ էր ապրում, տարիներ առաջ տեղափոխել էր ՀՀ-ից ՌԴ՝ որդու հետ, որն այսօր ևս կենդանի չէ:

  • Կիսվել: