շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրդեհ Սիլիկյան թաղամասում

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում այրվում են անվադողեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին, մարվել՝ 16։46-ին։ Այրվել է 300 հնամաշ անվադող:

  • Կիսվել: