հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքից:

Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում ուղևորատար ավտոբուսը դեկտեմբերի 1-ին վթարի էր ենթարկվել, որ հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և տուժել՝ 22 հոգի:

  • Կիսվել: