հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի Մարտակերտի շրջանի ոստիկանության բաժնի պետը կասկածվում է անձնական ունեցվածքի գողություն կատարելու մեջ

Արցախի Մարտակերտի շրջանի ոստիկանության բաժնի պետը կասկածվում է անձնական ունեցվածքի գողություն կատարելու մեջ

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր  են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնից՝ անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ապրիլի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արտակ Անտոնյանի ահազանգով ճշտել է, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Բաղրյանը ապօրինի կերպով տնօրինում է սեփականության հիմքով իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։

Համայնքային ոստիկանության տեսուչը պարզել է նաև, որ նշված ավտոմեքենան Արցախի ՆԳ նախարարի կողմից նվիրվել է Ա․ Անտոնյանին, սակայն Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման ժամանակ Ա․ Բաղրյանը, ով այդ ժամանակ աշխատել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, նույն բաժնի պետ, Երևանում բնակվող 57-ամյա Ռոմա Հարությունյանի բանավոր թույլատվությամբ նշված ավտոմեքենայով տեղափոխվել է  Հայաստան և հետագայում սոցիալական ծանր վիճակից ելնելով ավտոմեքենան որպես պահեստամաս վաճառել է։

  • Կիսվել: