շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արայի լեռան գագաթ բարձրացած քաղաքացին չի կարողացել ինքնուրույն իջնել

Արայի լեռան գագաթ բարձրացած քաղաքացին չի կարողացել ինքնուրույն իջնել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացի Փայլակ Բ.-ն կանգ է առել է մոտ 35 մ բարձրության վրա և չի կարողանում իջնել:

Փրկարարները քաղաքացուն ապահով իջեցրել են:

 

  • Կիսվել: