երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի»  ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբան

Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբան

Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի»  ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ  Հարությունյանը:

«Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ ազատ արձակվեցին: Տարոսը մյուս քաղաքական բանտարկյալներին»,- գրել է նա:

  • Կիսվել: