հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու գործողությունները. հայտարարություն

AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու գործողությունները. հայտարարություն

Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։

Այս մասին հայտարարություն է տարածել AntiFake.am-ի խմբագրությունը:

Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։ Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար։

  • Կիսվել: