երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անցկացվել է մայրական և վերարտադրողական առողջության պահպանման թեմայով գիտաժողով

Անցկացվել է մայրական և վերարտադրողական առողջության պահպանման թեմայով գիտաժողով

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն այսօր մասնակցել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովին, որի օրակարգում են եղել ոլորտի մի շարք արդիական հարցեր։

«Մեր պետության համար ստեղծված ծանր ժամանակահատվածում անգամ մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը ոչ միայն չեն կրճատվել, այլև` ընդլայնվել են: Չնայած դրան` ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք քայլ առ քայլ իրենց լուծումն են ստանում: Այս ճանապարհին շատ կարևոր է մեր բժշկական հանրության վերաբերմունքը, կարծիքը, գիտելիքների արդիականացումը, քանի որ ոչ մի ծրագիր կյանքի չի կոչվի առանց ձեր ակտիվ մասնակցության և նվիրվածության»,-նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը։

Փորձագետների, պրոֆիլային ամբիոնների դասախոսների, ծննդօգնության հաստատությունների ներկայացուցիչների, տեղի և միջազգային հասարակական կազմակերպությունների անդամների մասնակցությամբ քննարկվել է.

հայաստանյան մարտահրավերներն ու քաղաքականությունը ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության բարելավման, ️անապահով աբորտների կանխարգելման հարցերում

մայրական և վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի ազգային քաղաքականության օրենսդրական կարգավորումները

հղիության արհեստական ընդհատումների և ընտանիքի պլանավորման վերաբերյալ միջազգային և տեղի մոտեցումները։

  • Կիսվել: