երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աջափնյակի մետրոն վերջնական կայարան չի լինելու, այնտեղից կգնա դեպի Դավիթաշեն եւ ակադեմիական քաղաք. Արմեն Հարությունյան

Աջափնյակի մետրոն վերջնական կայարան չի լինելու, այնտեղից կգնա դեպի Դավիթաշեն եւ ակադեմիական քաղաք. Արմեն Հարությունյան

Աջափնյակի մետրոյի հետ կապված նախագիծը պարզ փորձաքննության փուլում է, այնուհետեւ կանցնի համալիր փորձաքննության փուլը, որից հետո հնարավորություն կուեննանք շինարարական մցրույթներ անցկացնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց  Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը։

«Այս ընթացքը մինչեւ տարեվերջ պետք է ավարտենք: Աջափնյակի մետրոյի կայարանը նախատեսված չէ միայն որպես վերջնական կայարան: Հետագայում կկառուցվեն այդտեղից դեպի Դավիթաշեն վարչական շրջան գնացող եւ դեպի Ակադեմիական քաղաք գնացող մետրոյի կայարանները: Այս պահին էլ մենք դա քննարկում ենք»,-ասաց նա:

  • Կիսվել: