երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:                     

  • Կիսվել: