Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը. հարցաքննվում են ամբաստանյալները (ուղիղ)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 7-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Այժմ գործով ամբաստանյալների հարցաքննության փուլն է: Նախորդ նիստերին հարցաքննվել են գործով վկաները: