հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վճիռը իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման. Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Վճիռը իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման. Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ստացել է Սամվել Մայրապետյանին և Գագիկ Հակոբջանյանին առնչվող ապրիլի 5-ի վճիռը, ըստ որի պետք է վերջիններիցս բռնագանձվի ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ:

«Ուսումնասիրելով այն, առնվազն մեզ համար ակնառու է դատավարական և նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումների առկայությունը, այդ վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման: Մեր առարկություններն ու դիրքրոշումները նշվածի վերաբերյալ մանրամասն կներկայացվեն առաջիկայում և բնականաբար արտացոլված կլինեն մեր կողմից ներկայացվելիք վերաքննիչ բողոքում»,-ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: