երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

Վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 7.35-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.12-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 60-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Անչափահաս հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Գանձակ-Սարուխան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին և շրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներն ու «Բոբկատ S630» մինի ամբարձիչը: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.25-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Արթիկ քաղաքում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: