երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի. ՄԻՊ ուղերձը

Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի. ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին Նոր տարվա առթիվ 

«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ:

Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։

  • Կիսվել: