երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տղամարդը 1 կգ-ից ավելի մարիխուանա է ներկայացրել. քրեական հետախույզների բացահայտումը

Տղամարդը 1 կգ-ից ավելի մարիխուանա է ներկայացրել. քրեական հետախույզների բացահայտումը

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի մի բնակիչ մոտը և տանը պահում է մարիխուանա։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրամիջոց ունի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էջմիածինցին իրավապահներին է ներկայացրել ընդհանուր մոտ 1 կգ 400 գրամ մարիխուանայով 7 փաթեթ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: