կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Սևան» ազգային պարկի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու դեպքով չորս կալանավորված կա. ՔԿ

«Սևան» ազգային պարկի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու դեպքով չորս կալանավորված կա. ՔԿ

Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից "Սևան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

՛՛Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։

Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։
Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: