երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում անհայտ անձը ավտոբուսում ձեռքը դրել է կնոջ ուսին և ոտքին, ապա փողոցում, կամքին հակառակ, փորձել է համբուրել (տեսանյութ)

Երևանում անհայտ անձը ավտոբուսում ձեռքը դրել է կնոջ ուսին և ոտքին, ապա փողոցում, կամքին հակառակ, փորձել է համբուրել (տեսանյութ)

Դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 2.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։ Ըստ նրա՝ մոտ երեք ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է ավտոբուսից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և, իր կամքին հակառակ, փորձել է համբուրել, նաև ձեռք է տվել մարմնի տարբեր մասերին:

Դեկտեմբերի 23-ին Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ արարքը կատարել է Բյուրեղավան քաղաքի 36-ամյա բնակիչը։ Նույն օրը նա Բյուրեղավանում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

  • Կիսվել: