հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՔԻՀԿ-ն կուսումնասիրի «Stop Nikol» ակցիայի շրջանակներում Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը (տեսանյութ)

ՔԻՀԿ-ն կուսումնասիրի «Stop Nikol» ակցիայի շրջանակներում Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը (տեսանյութ)

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ակտիվիստ Վահագն Չախալյանի «Stop Nikol» ակցիային և վերջինիս բերման ենթարկելու դեպքին: 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 14-15-ի գիշերը քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել Stop Nikol գրառմամբ գրաֆիտի անելու համար։

Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկելուց առաջ նոր պարեկային ծառայության ներկայացուցիչը ակցիան գնահատում է «քաղաքական» և հարցնում, թե արդյո՞ք ակցիայի մասին իրազեկել կամ տեղեկացրել են որևէ պետական մարմնի։ Շարունակելով, պարեկը հայտնում է․ «Գրառում եք արել ու իմ կարծիքով սրա համար պետք է մոտենանք բաժին»։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուսումնասիրելու է այս դեպքը և հետագա զարգացումները։

Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել․

1․ Մինչև 100 մասնակից ունեցող հավաքների պարագայում որևէ մարմնի իրազեկելու կամ տեղեկացնելու պարտավորություն գոյություն չունի (տե՛ս Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը)

2. «Քաղաքական գրաֆիտին» գտնվում է արտահայտման ազատության տիրույթում (տե՛ս Իբրահիմովն ու Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի, 2020 թ․, ՄԻԵԴ (63571/16), 167-րդ պարբերություն)»։

  • Կիսվել: