կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նորից ինձ կանչեցին Քննչական կոմիտե. Բոլորիդ խոստանում ենք հետաքրքիր նիստեր, ուրախ դատավարություն. Լևոն Քոչարյան

Նորից ինձ կանչեցին Քննչական կոմիտե. Բոլորիդ խոստանում ենք հետաքրքիր նիստեր, ուրախ դատավարություն. Լևոն Քոչարյան

Որքան էլ տարօրինակ է, նորից ինձ կանչեցին Քննչական կոմիտե: Այս մասին Facebook-ի իր էջում ՔԿ-ի դիմացից հայտնեց «լայվ» մտած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Փաստորեն, ամսի 5-ին բոլորիդ հայտնի ոստիկանների հետ կապված գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել եւ գործն ուղարկվել էր դատարան: Պարզվեց, ամսի 6-ին, 24 ժամ չանցած գործը վերսկսում են: Մի քանի օրից պարզ կլինի՝ ում են մակագրելու գործը: Բոլորիդ խոստանում ենք հետաքրքիր նիստեր, ուրախ դատավարություն»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանի հետ գտնվող փաստաբան Արամ Վարդեւանյանը իր հերթին նշեց. «Ամսի 5-ին պատշաճ տեսքով Լեւոնին ներկայացրել էին մեղադրանքը, բայց պարզվում է, որ չէ, այնտեղ մի քանի բառ էլ պետք է փոխեին, եւ այդ մի քանի բառը փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է, կրկին քննիչին տրվում է  հանձնարարական ծանուցագրեր ուղարկելու, որ չեն հասցնում: Ես չեմ հիշում մի դեպք, որ նախաքննությունն ավատվի, հետո 24 ժամ չանցած նորից վերսկսվի, ու էսիօր նորից ավարտվի:

Եթե դուք կարդաք տեքստը մեղադրանքի, նույնիսկ հայերենի իմաստով ուղղակի վիրավորական է»:

  • Կիսվել: