հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նարեկ Մանթաշյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Նարեկ Մանթաշյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը քիչ առաջ ազատ արձակվեց։

Սահմանված 20 մլն դրամ գրավը վճարելուց հետո Մանթաշյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Հիշեցնենք՝ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

  • Կիսվել: