շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախաձեռնվել է վարույթ՝ գերեվարված հայ զինվորներին գնդակահարելու տեսանյութերի հիման վրա

Նախաձեռնվել է վարույթ՝ գերեվարված հայ զինվորներին գնդակահարելու տեսանյութերի հիման վրա

Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանության) և ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով ( միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել ադրբեջանցիների կողմից պատերազմական հանցագործության մասին առ այն, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում:

  • Կիսվել: