երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է.  Քերոբյան

Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է. Քերոբյան

Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է. կոռուպցիան հստակ երեւույթ է. կամ դու կաշառք ես վերցրել, կամ քո բարեկամի համար ինչ-որ բան ես արել: Այս մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում վերջին սկանդալային զարգացումներին:

«Անփութությունը լրիվ ուրիշ մեղադրանք է եւ լրիվ ուրիշ պատժի չափ»,-ասաց նա:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ այս գործում եղել է կոռուպցիա, նախարարը պատասխանեցվ. «Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց այս պահի դրությամբ այն մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն: Ասում են՝ առերեւույթ կոռուպցիա, բայց չեն ասում, թե այդ կոռուպցիայի բնույթն ինչպիսին է: Այսինքն չեն ասում՝ կաշառք կա, թե չկա:

Ընդ որում, ես ձեզ պետք է ասեմ, որ Անի Իսպիրյանի դրվագով, ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն թե ինչ վնասներ է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ով է դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ փաստ չկա ու չի էլ կարող լինել»,- հայտարարեց նախարարը:

Դիտարկմանը, որ մեղադրանքում նշվում է, որ այն մարդիկ, որոնք դիմել են ինտենսիվ այգիների համար, չեն համապատասխանել այդ չափանիշներին, բայց նախարարությունը գումարը տվել է, Վահան Քերոբյանն ասաց. «Այդ վարչության աշխատակիցները միշտ ահազանգել  են, որ հնարավոր է, որ այդ ծրագրերում, որտեղ կան հարյուրավոր մասնակիցներ, ինչ-որ մեկը կարող է կեղծել փաստաթղթերը: Եթե մենք տեսնում ենք, որ փաստաթղթերը կան, այգին նույնպես կա, ապա մեր աշխատակիցները տալիս են դրական եզրակացություն եւ վճարումներ են կատարվում:

Այդ ծրագրի պարագայում բազմաթիվ ֆերմերների մոտ հայտնաբերվել են խախտումներ եւ նրանց չենք փոխհատուցել: Գուցե ինչ-որ սխալներ եղել են, գուցե ինչ-որ մարդիկ կաշառք են վերցրել, բայց քանի դեռ այդ փաստն ապացուցված չէ, չեմ կարծում, որ պետք է այսպիսի գործողությունների գնալ»,- նշել է նախարարը։

 

 

  • Կիսվել: